06.10.2023|
15:00
Թուրքերը որոշում են, թե Հայաստանն ինչ պետք ա անի-չանի, թուրքերը որոշում են Սյամոյին ուղարկեն ստեղ խառնելու, իսկ Արայիկին տանեն ցմահ դատելու, թուրքերը որոշում են, թե Հայաստանն ինչքան մարդ պետք ա զոհի, որ իրանց պետքական տարածքները կորցնի, թուրքերն են անգամ սկսել գրել Հայոց պատմության դասագրքերը՝ իրանց ձեռնտու քարտեզներով ու դրան համարժեք բովանդակությամբ: Թուրքերը էսօր ելույթ են ունենում մեր Ազգային ժողովում, կառավարում են մեր երկիրն ու հետևողականորեն քանդում այն, թուրքերը Ադրբեջանում դատում են Արցախը պահողներին, թուրքերը Հայաստանում դատում են գեներալ Խաչատուրովին: